Հայ դպրոցականները սեպտեմբերի 8-12-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում տեղի ունեցած արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում 1 բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանն օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Ալեքսանդր Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի սաներ Էդուարդ Արզումանյանն ու Սևակ Եգորյանն ստացել են գովասանագրեր։
Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ։
ԿԳՄՍ տվյալներով՝ 2023-2024 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաների է մասնակցել հանրապետության 12 կրթօջախի 105 աշակերտ, որոնք արժանացել են 6 ոսկե, 17 արծաթե և 35 բրոնզե մեդալների։