Շներն այժմ, ամենայն հավականությամբ, ընտելացման երրորդ ալիք են ապրում, քանի որ ավելի շատ մարդիկ ցանկանում են հանգիստ, ընկերասեր ընտանի կենդանիներ, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Շվեդիայի Լինկյոփինգի համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը։
Նշվում է, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շները համարվում էին աշխատող կենդանիներ, որոնք պետք է պաշտպանեին տունը, որսը և անասուններին հսկեին, սակայն այժմ շատերը հետաքրքրված են ուղեկցող ընտանի կենդանիներով, որը կարող է նաև հարմարվել սեփականատիրոջ նստակյաց ապրելակերպին:
Նման փոփոխությունները հանգեցրել են շների սոցիալական կապերի համար պատասխանատու հորմոնի մակարդակի բարձրացմանը։ Գիտնականները նշում են, որ շներին իրենց տերերի հետ կապ փնտրելուն է մղում օքսիտոցին հորմոնը (նրբության և սիրո հորմոն):
Հետազոտության ընթացքում շվեդ գիտնականներն ուսումնասիրել են 60 ոսկեգույն ռետրիվերների, երբ շները փորձել են բացել սննդի տուփը: Փորձն իրականացվել է երկու անգամ՝ առաջին խմբին տրվել է օքսիտոցինի քթի սփրեյ, երկրորդին՝ չեզոք լուծույթի չափաբաժին։
Արդյունքները ցույց են տվել, որ ընկալիչի որոշակի գենետիկ տարբերակ ունեցող շներն ավելի ուժեղ են արձագանքում օքսիտոցինի ցողմանը, քան մյուսները, և օքսիտոցինն ստիպում է նրանց ավելի հաճախ օգնություն փնտրել, քան չեզոք լուծույթի չափաբաժինը: