Չինական Deep Blue Aerospace ընկերությունը վաճառել է 2027 թվականին նախատեսված կոմերցիոն տիեզերական թռիչքի առաջին երկու տոմսերը, հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ առցանց հեռարձակմանը միացած միլիոնավոր մարդիկ մրցում էին տիեզերք գնալու հնարավորության համար:
Մեկ տոմսի արժեքը կազմել է մոտ 140 հազար դոլար։ Դրանք վաճառվել են «ակնթարթորեն»:
Deep Blue Aerospace-ը պլանավորում է պլանային թռիչքներ իրականացնել 2027 թվականին՝ 2025-2026 թվականներին մի շարք փորձարկումներից հետո:
Ընդհանուր առմամբ, շուրջ 3 միլիոն մարդ միացել է առցանց հեռարձակմանը, որտեղ տոմսեր են վաճառվել։ Deep Blue Aerospace կայքը նշում է, որ տիեզերանավը վեց ուղևորի կբարձրացնի 100-ից 150 կմ բարձրություն, որտեղ նրանք կանցկացնեն մոտ 12 րոպե անկշիռ վիճակում: Մնացած տոմսերը, ըստ ամենայնի, ավելի ուշ կվաճառվեն։
Deep Blue Aerospace-ը, ի դեպ, միակ չինական ընկերությունը չէ, որը նախատեսում է զարգացնել տիեզերական զբոսաշրջությունը. նրա մրցակից CAS Space-ը նույնպես հայտարարել է 2027 թվականին զբոսաշրջային թռիչքներ սկսելու մտադրության մասին:
Իսկ պատմության մեջ առաջին կոմերցիոն տիեզերական զբոսանքը տեղի էր ունեցել սեպտեմբերին։ Crew Dragon նավը չորս զբոսաշրջիկներով հաջողությամբ մեկնել է տիեզերք և վերադարձել Երկիր։