«Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ
– մտահոգ է այս վիճակի համար,
– ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, – գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանն անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ։
Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։
Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00-ին, Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։
Նիկոլը պետք է հեռանա…»,- գրել է Մանուկյանը։
Նշենք, որ Երևանում բողոքի ցույցերը սկսվեցին Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: