Գինեգործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Ընդ որում, ժամանակակից պատմությունն սկսվել է միայն վերջերս, մոտ 10-15 տարի առաջ։ Եվ այս կարճ ընթացքում շատ ընկերություններ կարողացել են արագ վերակառուցվել և արտադրել ինքնատիպ գինիներ՝ գրավիչ գներով։ Ներկայացնենք մի քանի փաստ Հայաստանի գինեգործության մասին․
Խաղողի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 16 500 հա, ընդ որում՝ բերքի միայն 20 տոկոսն է ուղղվում գինու արտադրություն։ Մնացածը բրենդիի արտադրությունն է։
Հայաստանում խաղողի շուրջ 400 տեսակ կա, դրանցից 55-ը մշակվում է նաև այսօր։ Ամենատարածվածը Արենի Նուարը (կամ պարզապես Արենի) և Ոսկեհատն են: Հայտնի են նաև սելեկցիոն տեսակները՝ Սպիտակ կանգունը, Կարմիր հաղթանակը, Տիգրանին։
Հայկական գինեգործության առանձնահատկություններից մեկը մեծ բարձրության վրա աճեցվող անսովոր հին որթատունկն է։
Keush Origins Brut NV
Խաղողի այգիները գտնվում են Վայոց Ձորի շրջանում՝ 1800 մետր բարձրության վրա, ինչը հնարավորություն է տալիս հատապտուղներում պահպանել անհրաժեշտ թթվայնությունը։ Սպիտակ շողշողուն այս գինին պատրաստված է ավանդական եղանակով՝ խաղողի Ոսկեհատ տեսակից:
Voskevaz Karasi Collection Voskehat 2016
Այս սպիտակ գինու խաղողի այգիները գտնվում են 1000 մետր բարձրության վրա: Ֆերմենտացիան տեղի է ունենում ավանդական կավի կարասներում, իսկ հնեցումը՝ հայկական կաղնու մեջ՝ երեք ամսվա ընթացքում։
Hin Areni 2014
Վայոց ձորի մարզում 1200 մետր բարձրության վրա աճեցված Արենի տեսակի կարմիր խաղողի գինի:
Tariri 2017
Այս գինին Armenia Wine Company խոշոր արտադրողի գինիների շարքից է, պատրաստված՝ Արագածոտնի մարզում աճեցված Ալիգոտե և Շենեն Բլան տեսակի խաղողից:
Karas Areni Kndoghni 2018
Թարմ գինի՝ բալի, մանուշակի նուրբ բուրմունքով: