Ադրբեջանական զինծառայողները օգոստոսի 29-ից հրդեհում են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերի արոտավայրերն ու խոտհարքերը։
Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է Կութ գյուղ։ Մեզ հետ զրույցում գյուղացիները դժգոհեցին, որ քանի օր է՝ անասուններին արոտ տանել չեն կարողանում։ Անասնապահության միջոցով ապրող գյուղում շատերն արդեն վաճառել են կենդանիներին։
Վերջին շրջանում Կութը հակառակորդի թիրախում է։ Կրակոցներից գյուղը նյութական վնասներ է կրել՝ տների տանիքներն են վնասվել։ Բնակիչները վստահեցնում են՝ խուճապ չկա, բայց ապրում են վախը սրտներում։
Ադրբեջանի նշանառության տակ հայտնված Կութում գյուղացիներից ոմանք ապագա չեն տեսնում։
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։