Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հայտնում է, որ միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:
Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով երթուղով չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:
Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:
Սամարա-Երևան-Սամարա երթուղով չվերթները կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք
կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: