Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է նոր սահմանափակումներ մտցնել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի տեղեկատվության համաձայն՝ քննարկվում է համերգների և ռեստորաններ այցելելու ժամանակ ՊՇՌ-թեստավորման բացասական արդյունքի կամ պատվաստման մասին փաստաթուղթ ներկայացնելու պահանջ սահմանելու տարբերակը:
Ավանեսյանի խոսքով՝ ներկայումս նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, «նախնական նախագիծը կլինի երկու շաբաթվա ընթացքում»:
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10 – ի դրությամբ Հայաստանում անցկացվել է 514 241 պատվաստում, պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 344 029 քաղաքացի, երկրորդը՝ 170 212: Հ