Apple-ը սկսել է նախազգուշական նամակներ ուղարկել Pegasus-ի զոհերին: Այս մասին հայտնել է անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանում առնվազն 2 մարդ կա, ով ստացել է նախազգուշացումն այս գիշեր։
Հիշեցնենք, որ տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Pegasus համակարգ է ձեռք բերել:
Դա լրտեսող համակարգ է, որը մշակվել է NSO Group իսրայելական ընկերության կողմից: Բացահայտվել է, որ Pegasus-ը «կոտրել է» որոշ երկրների պաշտոնյաների 50 000 բջջային հեռախոս: