Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ՝ ուղղված 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին զավակ ունենալ։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նախագծով առաջարկվում է վերջիններիս տրամադրել ամբողջական փոխհատուցում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։