Անցնող տարին դժվար էր մեր ընթերցողի համար: Ընկղմվելով լրահոսի հորձանուտ՝ հաճախ տագնապալի, դժվար է ներդաշնակվել դրական տրամադրությամբ: Եվ այս թվացյալ դատապարտված պայքարում չափազանց կարևոր է դառնում ձեր ներաշխարհում կարգուկանոն հաստատելը: Ըստ խմբագրության, ընթերցանությունը ավանդական դեղամիջոց է տխրության և միապաղաղության դեմ և օգնում է խաղաղության հասնել իրադարձությունների եռուզեռում:
Armenia Today-ի խմբագրակազմը գործընկերների՝ «Բուկինիստ», «Զանգակ» և «Նոյյան Տապան» գրախանութների հետ կազմել է այն գրքերի ցանկը, որոնք մինչև տարեվերջ հայտնվել են վաճառքի առաջատարների թվում։
Հայկական գրականություն
Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդ»
Մոնթե Մելքոնյան «Պայքարելու իրավունքը»
Նարինե Աբգարյան «Զուլալի»
Лер Камсар. «Оттепель»
Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող եւ անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում…
Արժեքը՝ 4410 դրամ:
Լեռ Կամսար «Հալոցք»
«Հալոցք»-ը Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» օրագրության մի մասն է: Գիրքը ներկայացնում է ոչ միայն Խորհրդայն Միության, այլ նաև ամբողջ աշխարհի մեկ տարվա պատմությունը՝ երգիծաբան հրապարակախոսի ընկալումներով:
Արժեքը՝ 3300 դրամ:
Շառլ Ազնավուր «Քանի սիրտս բաբախում է»
Գիտե՞ք, որ Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը և, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով և հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո և փողի մասին։
Արժեքը՝ 4800 դրամ:
Արամ Ավետիս «Երբ առնետները կարդալ գիտեին»
«Ինչպես ասում էին իմ սերնդի անհայտ հանճարները, որոնք հազար անգամ մեռան ու փտեցին, որոնք տեսան այս փրչոտ իրականությունը եւ փորձեցին մնալ այն, ինչ կային, և որոնք պատռվեցին ու պարտվեցին, ինչպես իրենցից առաջ բոլոր սերունդները, ևւ որոնք համակերպվեցին և եկան մի ճշմարտության, որը սարսափելի է, և որի մեջ ես անսահման նողկանք եմ տեսնում, սուրբ նողկանք՝ իրենց ու իրենց շրջապատի հանդեպ. «ԾԱԿ ԼԻՆԻ, ՏԱՔ ԼԻՆԻ»»:
Արժեքը՝ 2500 դրամ:
Վարդան Պետրոսյան «Սկիզբ»
Գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն․․․ ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, հանդիսանալով, նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո․․․
Արժեքը՝ 5220 դրամ:
Վանո Սիրադեղյան «Դուռը»
Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այսուհետ դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դսասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանանքերի ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի համավահավաք ժողովածու։
Արժեքը՝ 5400 դրամ:
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Մարկ Արենը (Կարեն Մարգարյան) արդի հայ արձակագիր է։ Այս վիպակը նրա երկրորդ գործն է, որը մեծ հաջողություն ունեցավ։ Այն հրատարակվել է 2008 թվականին`ռուսերեն և հայերեն լեզուներով: Վեպի գլխավոր հերոսը հայատյաց թուրք Մուստաֆա Ղազին է, ով կյանքի վերջին փուլում պարզում է, որ հայ է։ Նկարագրվում է իր ապրումները, երբ հասկանում է, որ իր ողջ կյանքը սխալ ուղիով է ընթացել, սակայն այլևս հնարավոր չէ փոխել այն։
Արժեքը՝ 3500 դրամ:
Համաշխարհային գրականություն
1․ Նիլ ֆերգյուսոն «Մեծ անկում»
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։
Արժեքը՝ 4800 դրամ:
Էշլի Վենս «Իլոն Մասկ»
Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի և հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla և SolarCity ընկերությունները հիմնած գործարար և նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Արժեքը՝ 5800 դրամ:
Յուվալ Նոյ Հարարի «Հոմո Դեուս: Ապագայի համառոտ պատմություն»
Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից: Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը: Այն կարևորագույն հարցեր է բարձրացնում՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են: Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածնէ:Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա:
Արժեքը՝ 5220 դրամ:
Ռոբին Շարմա «Առաջնորդ՝ առանց պաշտոնի»
Առաջնորդ առանց պաշտոնի Եթե Դուք իսկապես ցանկանում եք բարելավել կյանքի որակը, սահմանել հստակ նպատակներ և հասնել դրանց, ապա պարզապես պետք է հետեևել նրան, թե ինչ է գրված Ռոբին Շարմայի այս գրքի էջերում:
«Առաջնորդ՝ առանց պաշտոնի»-ն հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Առաջնորդ լինելը միայն տնօրենների, գեներալների ու պետության ղեկավարների մենաշնորհը չէ։ Առաջնորդներ կարող են լինել բոլորը։ Մի վախեցեք, ռիսկի դիմեք, ու դուք կվերածվեք բոլորովին այլ մարդու:
Արժեքը՝ 4900 դրամ:
Ջոն Ստրելեկի «Սրճարան աշխարհի եզրին»
Գրքում մեր հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։
Գիրքը կօգնի ձեզ գտնել ձեր «Գոյության նպատակը», փոխել ձեր կյանքը և ձեզ կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին:
Արժեքը՝ 3990 դրամ:
Մանկական գրականություն
Դեն Բրաուն «Վայրի սիմֆոնիա»
Պատրա՞ստ ես ԽԻԶԱԽ ԱՐԿԱԾՆԵՐԻ: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը՝ պախկված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ:
Արժեքը՝ 3840 դրամ:
Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթսաներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Արժեքը՝ 3520 դրամ: