Փետրվարից ԱՊՊԱ-ն կթանկանա։ Որոշումը կայացրել է Հայաստանի ապահովագրողների բյուրոն։ Առաջին անգամ մեքենան ապահովագրողների համար տարեկան ապահովագրավճարը կդառնա 41 հազար դրամ՝ անկախ շարժիչի հզորությունից։ Նախկինում ԱՊՊԱ-ի գինը տարբերակված էր․ կախված շարժիչի հզորությունից՝ 26 հազարից մինչև 53 հազար դրամ։ Այժմ բոլորի համար միասնական բազային գին է սահմանվում։
Որոշումը վարորդների կողմից միանշանակ չի ընդունվել, և նրանք այսօր բողոքի ցույցի են դուրս եկել։
Երևանի Հանրապետության հրապարակում վարորդները ավտոերթ են իրականացրել` պահանջելով չեղարկել ԱՊՊԱ–ի թանկացումը։
«Մտել են մեր գրպանները, ապահովագրականներն ուզում են փող աշխատել։ Ամեն ինչ անում են, որ ապահովագրողների բյուջեն ավելացնեն։ Ընդհանրապես ԱՊՊԱ-ն շատ վատ է աշխատում, ավելի լավ է թող նորմալ ծառայություն մատուցեն։ Եթե հարվածում եմ շատ թանկանոց մեքենայի, 300 %-ով թանկանումա ԱՊՊԱ-ն, բա հետո՞»,- դժգոհեց ակցիա իրականացնող վարորդներին Սևան Պետրոսյանը։
Վարորդներն անհիմն եմ համարում ԱՊՊԱ-ի թանկացումները։ Նրանց պնդմամբ՝ որքան հնարավոր է, ընդվզելու են։ Իսկ ապահովագրողների բյուջեն թանկացումները պարզաբանում է հետևյալ հիմնավորումներով։
«Փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։
Մեքենաները եղել են առանց համարանիշների, վարորդները` առանց վկայականի. խախտումներ մարզերում։ Շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները»,- նշված է բյուրոյի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից: