Փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ արդարադատության նախարարությունից։
Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: