Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով չվերթները: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-յան էջից։
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիաընկերության Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:
ՀՀ-ում Wizz Air և Ryanair բյուջետային ավիաընկերությունները դեռ 2019-ին են հայտարարել նոր ուղղություններ բացելու մասին: Wizz Air-ը 2020 հունիսից չվերթներ է սկսել Երևան-Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ, 2020-ի ապրիլից՝ Վիեննա և Վիլնյուս: Ryanair-ը կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից ու Միլանից Երևան։