Պաշտոնապես չեղարկվել է Երևան-Կրասնոդար երկու թռիչք, չեղարկվել է նաև մեկ թռիչք՝ Երևան-Սոչի ուղղությամբ:
Այս մասին Armenia Today-ի ն հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից: Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը հայտնեց, որ թռիչքները չեղարկել են «Азимут» և «Ikar» ավիաընկերությունները:
Լիլիթ Աղաբեկյանը նաև ընդգծեց, որ Կիևի մասով դեռ չեղարկում չկա, բայց թռիչք հաստատ չի լինի, քանի որ օդային տարածքը փակ է:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում: