Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան։
Այս կապակցությամբ «Եռաբլուր» պանթթեոն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության փոխնախարարները, գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին սպարապետի, ապա նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին։
Լրագրողների հետ կարճ զրույցում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը նշեց, որ բանակի ստեղծման գործում ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել Վազգեն Սարգսյանը։
Իր՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակման դեպքում բանակի քաղաքականացման մասին հարցին ի պատասխան Քոչունցն ասաց, որ բանակը երբեք չի եղել և չի լինելու քաղաքականացված կառույց։