Ռուսաստանից Հայաստան ավիատոմսի արժեքն աճել է 5 անգամ։ Այս մասին են վկայում ավիափոխադրողների կայքում (Աերոֆլոտ), ինչպես նաև օդային ճանապարհորդության մասին տեղեկություններ ստանալու համար նախատեսված կայքերում (aviasales.ru)։
Ամենաթանկ գները ամրագրվում են մարտի 9-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ ռուսների հանգստի օրերին։ Այսպիսով, aviasales.ru-ի որոնման արդյունքները ցույց են տալիս, որ եթե ցանկանում եք մարտի 6-ին Մոսկվայից Երևան թռչել, ապա տոմսի համար պետք է վճարեք 84 հազար ռուբլի, Սանկտ Պետերբուրգից Երևան տոմսերը սկսվում են 124 հազար ռուբլուց։ Մոսկվա-Երևան ավիաչվերթի առավելագույն գինը սահմանվել է մարտի 11-ին, գները սկսվում են 101 հազար ռուբլուց։
Նշենք, որ ավելի վաղ S7 ավիաընկերությունները ստեղծված հանգամանքներից ելնելով չեղարկել էին թռիչքները Ռուսաստանի մի շարք քաղաքներից դեպի Հայաստան, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։