Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, մարտի 10-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 13-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։