Մարտի 9-ից Ռուսաստանը վերացրել է դեպի Հայաստան թռիչքների սահմանափակումները։ Այս մասին հայտնում է «Ռոսավիացիայի» կայքը։
«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելման միջոց, վերացվել են»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ օդային երթևեկության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և ավիացիոն իշխանությունների առանձին համաձայնագրերի դրույթների հիման վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ռուսական մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Հայաստան։