Այսօր՝ մարտի 12-ին, Երևանում տեղի է ունենում Move2Armenia ցուցահանդեսն ու համաժողովը։
Այս մասնագիտացված միջոցառումը կմիավորի երիտասարդ մասնագետներին և փորձառու ձեռներեցներին, ովքեր արդեն հիմնել են կամ պատրաստվում են բիզնես հիմնել Հայաստանում, ինչպես նաև ոլորտի փորձագետներին, ովքեր պատրաստ են կիսել իրենց փորձը HR և բանկային ոլորտում:
Միջոցառումը կներառի պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով.
– ինչպես է աշխատում վենչուրային կապիտալը Հայաստանում,
– ամեն ինչ Հայաստանի բանկային հատվածի մասին,
– բիզնեսը Հայաստանում. հաշվապահություն և հարկեր,
– Հայաստանի բիզնես միջավայրի առանձնահատկություններն ու միտումները։
Միջոցառմանը կմասնակցեն սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը, IDBank-ի կորպորատիվ հաճախորդների տնօրեն Տիգրան Մխիթարյանը, ինչպես նաև Armenian Code Academy-ի (ՏՏ ոլորտում ամենամեծ կրթական կենտրոնի), SmartGateVC-ի (pre-seed վենչուրային ֆոնդ), Թիմ Դրեյփերի և ԱՄՆ-ի, Եվրոպայի և MENA-ի ձեռներեցների աջակցությամբ, Step Consulting-ը (8 տարվա հաջողված հարկային և հաշվապահական խորհրդատվություն), Adwise Consulting-ը (Հայաստանի խորհրդատվության առաջատարներից մեկը):