Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գործարկել է «թեժ գիծ» բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում բնակարան վարձակալելիս խարդախության զոհ են դարձել։Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Հայտնում են, որ մարդիկ կարող են իրենց հետ տեղի ունեցած դեպքը նկարագրել նախարարության Telegram bot-ում՝ @stopgreedbot։ Հղումը՝ այստեղ։ Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ ոստիկանություն։
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների հոսքի զգալի աճ է նկատվում ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված Ռուսաստանից արտերկիր թռիչքների սահմանափակումների պատճառով: