«Yandex» ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը Ռուսաստանում «Yandex»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել, Նա կփոխարինի Ելենա Բունինային: Այս մասին հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։
Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Խուդավերդյանը կարող է հայտնվել Եվրամիության պատժամիջոցների տակ:
Տիգրան Խուդավերդյանը ծնվել է 1981թ. դեկտեմբերի 28-ին՝ Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 2006 թվականի ապրիլից սկսել է աշխատել «Yandex»-ում՝ որպես նախագծերի մենեջեր։ Հետագայում ղեկավարել է մի քանի ծառայություններ, այդ թվում՝«Яндекс.Браузер»-ը և «Яндекс.Навигатор»-ը։ 2018-ից գլխավորել է թվականին «Яндекс.Такси» և Uber-ի համատեղ ձեռնարկությունը: