Հայտնի շոումեն, գեղարվեստական ղեկավար և Comedy Club-ի «ռեզիդենտ» Գարիկ Մարտիրոսյանը հերքել է Առաջին ալիքում Իվան Ուրգանտին փոխարինելու մասին տեղեկությունը։
«Ֆեյք»,- իր Instagram-ում համապատասխան լուրերը մեկնաբանել է Մարտիրոսյանը։
«Երեկոյան Ուրգանտ» շոուն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի հեռարձակվում Առաջին ալիքով։ Express Gazeta-ն հայտնել է, որ հաղորդաշարի 43-ամյա հաղորդավարն անորոշ ժամանակով լքել է Ռուսաստանը այն բանից հետո, երբ նրա հաղորդումը եթերից հանվել է և ռուսական բանկերի հետ գովազդային պայմանագրերը խզվել են։
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Առաջին ալիքը փոխել է հեռարձակման գրաֆիկը՝ հօգուտ հասարակական-քաղաքական հաղորդումների։ Զեկուցվել է, որ շոուն այլևս չի նկարահանվելու, այն փոխարինվելու է մեկ այլ ժամանցային ծրագրով՝ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ։
Ավելի ուշ Առաջին ալիքը հերքել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարի փակման և հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի հետ պայմանագրի հնարավոր խզման մասին տեղեկությունը։