Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն։
««Ճախրուկներ»-ին հիշում եք, չէ՞։ Նրանք ինձ հրավիրել էին իրենց հյուր՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Թե ովքեր են ապրում այստեղ, և ինչ մթնոլորտ էր տիրում իմ գտնվելու ընթացքում, դատեք լուսանկարներից և տեսագրություններից»,- գրել է Աննա Հակոբյանը։
Հակոբյանը գրում է, որ հանրության մեծ մասը մերժում կամ լավագույն դեպքում խղճահարություն է տածում այս երեխաների-մեծահասակների նկատմամբ, ինչը, իր կարծիքով, վիճելի թեզ է։