Հիսուս Քրիստոսի արձանի ընտրության մրցութային աշխատանքները նոր փուլ են թևակոխում։ Իրենց առաջարկները ներկայացնող դիմորդներին տրվում է ևս մեկ ամիս՝ դրանք կատարելագործելու համար։ Այս մասին ասվում է ԲՀԿ առաջնորդ, խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի էջում տեղադրված տեսահաղորդագրության մեջ։
Գործարարի հետ հանդիպմանը մասնակցել է 21 քանդակագործ, այդ թվում՝ արտերկրից։ Աշխատանքային խումբը շարունակում է իր մշտական աշխատանքը երկրորդ փուլ անցած Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սիրիայի, Իտալիայի, Լիբանանի, Լատվիայի քանդակագործների հետ։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է Հայաստանում տեղադրել Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը։ Արձանի բարձրությունը, ինչպես պատկերացրել է ձեռնարկատերը, պետք է լինի առնվազն 33 մետր։
Նշենք, որ Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանը տեղադրված է Լեհաստանի Սվիեբոձին քաղաքի հարավարևելյան ծայրամասում։ Հուշարձանի բարձրությունը մոտ 52 մ է։