Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի պետական աջակցություն։
ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։
ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարևորությունը դիտարկում է ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու կարևոր գործոն:
Ինչպես նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ՏՏ ոլորտին տրված աջակությունը հնարավորություն կտա, որ ստվերային աշխատողները շահագրգռված լինեն գրանցվելու և պետական աջակցություն ստանալու, որպեսզի նրանց համար ավելի ձեռնտու լինի գրանցվելը, քան չգրանցվելը։
Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովման հետ կապված բացահայտվել են խնդիրներ՝ մասնավորապես, ոլորտում ներդրումների խթանման հետ կապված։