Մանկական երաժշտական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը, Արխանգելսկի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Լոխովը և «ԽՊՍ Պրիդում» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նիկիտա Սազոնովը 2021 թվականին մանկապատանեկան ստեղծագործությունների համար դարձել են նախագահի գրականության և արվեստի մրցանակի դափնեկիրներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Իսահակյանը պարգևատրվել է «Մանկապատանեկան ազգային երաժշտական թատրոնի ավանդույթների զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար»։ Լոխովն արժանացել է մրցանակի՝ «ազգային թատերական արվեստի զարգացման, մատաղ սերնդի գեղագիտական և բարոյական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար», իսկ Սազոնովին՝ «մանկական և ընտանեկան թանգարանային ցուցահանդեսների ստեղծման, կրթական գործունեության համար»։
Նախագահի երիտասարդ մշակույթի և գրականության և արվեստի մրցանակները շնորհվում են 2011 թվականից: Ավանդաբար, պետության ղեկավարը դրանք հանձնում է մարտի 25-ին նշվող Մշակույթի աշխատողի օրը: