ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա։
Այստեղ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ և կոչ են անում միջազգային հանրությանը կանխել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու փորձերը։
Նրանք նշում են, որ միջազգային հանրությունը պետք է զսպման մեխանիզմներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ թույլ չտալով, որր վերջիներս խաթարեն Արցախի բնակիչների խաղաղ կյանքը։