Մեծ Բրիտանիան կանգնած է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեջքին։ Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Արցախի բնակիչների նկատմամբ կատարվող ցեղասպանությունը տեղի է ունենում մեթոդաբար և պլանավորված։
«Միջացգային հանրությունը լուռ է, ինչը նշանակում է մասնակցություն այդ նույն հանցագործություններին։ Դա իրականացվում է հայերի հանդեպ, որտեղ էլ որ նրանք ապրեն։ Այս ամենը կատարվում է ոչ թե նրա համար որ մեզ չեն սիրում, այլ որ մեզ մանրադրամի տեղ են դրել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա։
Հավաքված մի խումբ քաղաքացիներ կոչ են արել միջազգային հանրությանը կանխել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու փորձերը։
Նրանք շեշտել են, որ միջազգային հանրությունը պետք է զսպման մեխանիզմներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ թույլ չտալով, որր վերջիներս խաթարեն Արցախի բնակիչների խաղաղ կյանքը։