Ապրիլի 2-ից FLYONE ARMENIA-ն թռիչքներ կսկսի դեպի Փարիզ։ Ավիափոխադրողի տվյալներով՝ թռիչքները կիրականացվեն տեղական ժամանակով ժամը 19:00-ին։
Ներկայումս FLYONE ARMENIA-ն թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ, Լիոն, Սոչի։ Այսպիսով, նոր ուղղությունը կդառնա հինգերորդը ավիաընկերության ավիափոխադրումների չվացուցակում։
FLYONE ARMENIA-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Նրա պարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-Security-ի բոլոր չափանիշներին։