Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը «Լուրեր»-ի եթերում ըստ տարեթվերի մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների սեփականության իրավունքով ձեռք բերած գույքերի մասին։
Անդրադարձը վերջին շրջանում լայնորեն քննարկվող օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում գույքի ձեռքբերման թեմային է վերաբերում։
Հայաստանում ձեռքբերված անշարժ գույքերի 2,5%-ը պատկանում է ՀՀ քաղաքացիություն չունեցողներին, որոնք հիմնականում Ռուսաստանի, Իրանի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացիներ են։
Կադաստրի կոմիտեն զարմանք է հայտնում սոցիալական ցանցերում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում գույք ձեռք բերելու փաստերի վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ։
Կոմիտեի հաշվառման բաժնի պետ Խորեն Գասպարյանը նշել է, որ անցած տարիներին Հայաստանի ոչ ռեզիդենտները ձեռք են բերել 52 000 միավոր գույք, որը կազմում է ողջ գույքի ընդամենը 2,5%-ը։
Կադաստրը պաշտոնապես գրանցում է միայն 6 միավոր գույք, որը ձեռք է բերվել մինչև 2012 թվականը Ադրբեջանի քաղաքացիների կողմից՝ «ճամփորդական անձնագիր» ներկայացնելով։
Ձեռք բերված 52 հազար միավոր գույքից միայն 77-ն է Թուրքիայի քաղաքացի։ Եթե 2005 թվականին ձեռք է բերվել 2 միավոր, ապա 2021 թվականին՝ 8 միավոր գույք։