ՌԴ Կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որը կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ», – ասված է բացատրական գրության մեջ:
Ներկայումս նման նորմը գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենի օգտագործումը որպես պաշտոնական լեզու: