«5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ հանուն Արցախի։
Բողոքն ուղղված է գործող իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականության դեմ։
Հիշեցնենք, որ շարժման անդամները ապրիլի 4-ին ԱԺ շենքի մոտ հավաքվել և պահանջագիր են հանձնել խորհրդարանին։
«5165» շարժումը դիմել էր Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց նախաձեռնելու և նրա միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար։
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը կարևորել է, որ որևէ մեկը չփորձի մոլորեցնել այն վախերով, թե Արցախի ճանաչման դեպքում պատերազմ կսկսվի:
«5165» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել էր, որ շարժման պահանջը Արցախը ցեղասպանությունից փրկելու պահանջն է։