ԱՄՆ Պետդեպարտամենտը հրավիրել է լրագրողների Արևելյան Եվրոպայից և Հարավային Կովկասից՝ մրցելու 3,5 միլիոն դոլար դրամաշնորհի համար՝ «անկախ լրագրությունն ամրապնդելու համար», հայտնում է RT-ն՝ վկայակոչելով պետական գնումների պետական Grants.gov պորտալը։
Միջոցների հատկացման պատճառներից մեկը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունն է։ Դրամաշնորհը ստեղծվել է ապատեղեկատվության և անկախ լրատվամիջոցները «շահարկող» «դրսի ազդեցիկների» դեմ պայքարելու համար:
Ներկա պայմաններում, փորձագետների կարծիքով, Վաշինգտոնի համար կարևոր է փոխել հետխորհրդային երկրների բնակիչների հասարակական կարծիքը Մոսկվայի մասին, և անկախ լրատվամիջոցներին տրամադրվող դրամաշնորհներն այդ նպատակին հասնելու ամենաարդյունավետ միջոցներից են։