Հայաստանի 1002 քաղաքացիների շրջանում hարցման մասնակիցների 72,8% – ը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, հայտնել է Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Միայն 19,4 %-ն է դրական վերաբերվում պատժամիջոցներին, իսկ 7,9 %-ը չի կողմնորոշվել։ Ընդ որում, 77,6% – ը կարծում է, որ պատժամիջոցներն անդրադառնում են Հայաստանի տնտեսության վրա, 17,6% – ը, որ չի արտացոլվում, իսկ 4,7% – ը դժվարացել է պատասխանել:
«Հարցվածների 86,6% – ը դրական է գնահատում ռուսաստանցիների մեծ հոսքը Հայաստան, 11,8% – ը՝ բացասական, իսկ 1,6% – ը դժվարացել է պատասխանել», – ասել է նա: