Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այս ամիս կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական տեսակցությունն են ունեցել Ադրբեջանի կողմից գերեվարման փաստը հաստատված անձանց հետ։ Հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ, փոխանակվել լուրերով և տեղեկություններով»,-նշեց Ամատունին։