Հայաստանի միգրացիոն ծառայություն ապրիլի 8-ի դրությամբ դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացրել է, որ դիմողների կեսից մի փոքր ավելին ազգությամբ հայեր են:
Օտարերկրացու դիմումը քննվում է Հայաստանի միգրացիոն ծառայության կողմից անցկացվող հարցազրույցի հիման վրա։ Փախստականի կարգավիճակ տալու պարագայում անձին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Այդ փաստաթղթով փախստականի կարգավիճակ ստացած անձն ունենում է գրեթե ՀՀ քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին համահավասարեցված իրավունքներ ու պարտականություններ: Միգրացիոն ծառայության ինտեգրման կենտրոնում, մեկ տարի, երբեմն ավելի երկար ժամկետով, փախստականի կարգավիճակ ստացածներն անվճար ապրելու հնարավորություն ունեն:
Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով, ապրիլի 8-ի դրությամբ, ԵԱՏՄ-ի 90 քաղաքացի workpermit.am հարթակով դիմել է Հայաստանում օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Դիմողների շրջանում հիմնականում ազգությամբ ռուսներ են: