«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հայտնել է, որ «Ապրելու» հիմնադրամը Կարեն Դեմիրճյանի 90-ամյակին նվիրված համերգ-երեկո կկազմակերպի։
«Լրանում է Ազգային հերոս, Խորհրդային Հայաստանի նշանավոր ղեկավար, տաղանդավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 90-ամյակը։
Նա եզակի պետական գործիչներից էր, որն անվերապահ վայելում էր հայ ժողովրդի սերն ու հարգանքը։ Այժմ նրա բացակայությունը մեզ բոլորիս պարտավորեցնում է՝ մեր որոշումների հիմքում ունենալ սերը մեր երկրի, քաղաքի նկատմամբ։
«Ապրելու» հիմնադրամը հրավիրում է բոլորին մասնակցելու ականավոր գործչի հիշատակի օրվան նվիրված համերգ–երեկոյին։ Հնչելու են Կարեն Դեմիրճյանի ամենասիրելի երգերից՝ պրոֆեսիոնալ և հայտնի երգիչների կատարմամբ։
Հանդիպման վայրը՝ Դիանա Աբգարի անվան այգի (Մաշտոց-Բուզանդ խաչմերուկ), ժամը՝ 19։00»,-հայտնել է Թանդիլյանը Facebook-յան իր էջում։