Այս տարի Դիլիջանում առաջին անգամ մայիսի 6-8-ը 20-ից ավելի մասնակից ռեստորաններ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Արցախից և մայրաքաղաք Երևանից, անց են կացնելու հայկական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
Հետաքրքիր գաստրոքվեսթեր են սպասվում Դիլիջանի բոլոր ռեստորաններում։
Երաժշտական տրամադրությունն էլ ապահովելու են սիրված խմբերը, արտիստները՝ 3 օր շարունակ։
Նշվում է, որ սա Հայաստանի գաստրո մշակույթը բացահայտելու և ճանաչելու հրաշալի հնարավորություն է։
Փառատոնի թարմացումներին և մասնակցության վերաբերյալ մանրամասներին կարող եք տեղեկանալ GastroFest էջում։ Փառատոնի կազմակերպիչն է Go To Armenia զբոսաշրջային նախագիծը: