Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից տեղադրվել են պաստառներ, որոնք հիշեցնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտնում է Միության Facebook-յան էջը։
«Այս օրերին ողջ Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից տեղադրվել են պաստառներ, որոնք հիշեցնում են մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
ՌՀՄ-ն նաև համապատասխան լուսանկարներ է հրապարակել։