«Ռոսիա» ավիաընկերությունը (Աէրոֆլոտ խումբ) կսկսի կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Մոսկվայից Երևան: Թռիչքները կիրականացվեն մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանից օրական կտրվածքով։ Այս մասին հայտնում է Rossiya-airlines-ը։
Նշվում է, որ «Ռոսիա»-ի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթները Հայաստան այցելելու հարմար և արագ եղանակ են: Սա ավիափոխադրողի երթուղային ցանցի արդիական ուղղությունն է ինչպես բիզնեսի, այնպես էլ զբոսաշրջության զարգացման համար։