Ունենք այնպիսի արդյունքներ, որոնք ստիպում են մեզ նման գործողություններ իրականացնել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչով են պայմանավորված ոստիկանության «ռեյդերը»։
«Մենք պարբերաբար ներկայացնում ենք, թե ինչ մեծամասշտաբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, ներկայացրել ենք, թե ինչ քանակի թմրամիջոցներ ենք հայտնաբերել այդ միջոցառումների շրջանակներում։ Հայտնաբերվել են նաև հետախուզվողներ»,- մեկնաբանեց Ֆիդանյանը։
Նա նաև նշեց, որ «ռեյդերը» շարունակական են լինելու, քանի որ հասարակության տարբեր ներկայացուցիչներ դիմում են ոստիկանություն, որպեսզի մայրաքաղաքի թաղամասերում նման միջոցառումներ իրականացնեն։