Ցորի գնդի 21 զոհված զինծառայողներից մեկի՝ Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հանցագործության մասին իրենց հաղորդման ընթացքին։ Նա հայտնել է, որ իրենց ընդունել են Դատախազությունում ու հայտնել, որ նույն անձի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ևս 4 հաղորդում է ներկայացվել։
Անդրադառնալով Armenia Today-ի թղթակցի հարցին, թե գլխավոր դատախազը նշել է, որ հանցագործության մասին իրենց հայտարարությունն իրավական հիմք չունի, Մանասյանն արձագանքեց․ «Մենք համաձայն չենք այդ գնահատականի հետ»։
Նա հայտնեց, որ այսօր պատրաստվում են շարժվել դեպի Կառավարության շենք, նաև Դատախազություն։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն ու հարազատները փողոց են դուրս եկել և հավաքվել Ազնավուրի հրապարակում։ Նրանք պահանջում են, որ պետք է պատերազմի և իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։ Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Մանրամասները՝ տեսանյութում։