Եթե Փաշինյանի հատկապես վերջին հայտարարությունից հետո մենք լռենք, ուրեմն ապրելու իրավունք չունենք։ Այս մասին Ազնավուրի հրապարակում Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Աննա Մկրտչյանը։
«Եթե հետագա գործողությունները չկանխենք, զրոյացնելու ենք մեր տղաների արածը, կորցնելու ենք մեր պետականությունը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն ու հարազատները փողոց են դուրս եկել և հավաքվել Ազնավուրի հրապարակում։ Նրանք պահանջում են, որ պետք է պատերազմի և իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։ Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Մանրամասները՝ տեսանյութում։