Այս պահին պարալիզացված են՝ Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան, Աբովյան(Պլանի գլուխ), Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրան Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ»,- գրել է Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում:
Փակ փողոցների մասին Armenia Toiday-ը հետաքրքրվեց նախ ոստիկանությունից, սակայն այնտեղից հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն։