ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նրա փոխանցմամբ՝ այժմ քննչական գործողություններ են կատարվում։ Այլ մանրամասներ Բենիկ Գալստյանը չփոխանցեց։
Տեղեկացնենք, որ Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի վայրից։
Նշենք, որ առավոտյան ժամը 08։30-ից ողջ մայրաքաղաքում Դիմադրության շարժման ակտիվիստները լայնածավալ անհնազանդության ակցիաներ են սկսել Երևանում։ Շարժման ակտիվիստները փակում են փողոցները։
Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միացիր», «Նիկոլ՝ դավաճան»։ Ակտիվիստների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունենում տարբեր շրջաններում։ Ցանցում բազմաթիվ տեսանյութեր են շրջանառվում ցուցարարների ծեծի մասին։ Տուժածների թվում կան նաև լրագրողներ։
Հավելենք, որ ոստիկանության վերջին տվյալներով բերման է ենթարկվել շարժման 225 ակտիվիստ։