Այս պահին ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաները դադարեցված են և կվերսկսվեն 19։00-ին։ Այս մասին հաղորդում է Իշխան Սաղաթելյանը։
Քաղաքացիները ինքնակազմակերպվել և բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացրել Վանաձորում, Ալավերդիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Երևան-Արարատի մարզ մայրուղու հատվածում, Էջմիածնում, Գյումրում, Աշտարակում, Ապարանում, Նոր Հաճն համայնքում և այլուր։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: