Երևանում տեղի ունեցող բոողոքի ակցիաների ժամանակ, ի թիվս այլ քաղաքացիների, բերման է ենթարկվել նաև Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի Facebook-յան էջից։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում։