2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը փոքր-ինչ նվազել է։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ապրիլի 1-ի դրությամբ երկրի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961,6 հազար մարդ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 2 մլն 963,9 հազար մարդու դիմաց: Այսպիսով, բնակչության թիվը կրճատվել է 2300-ով։ Տվյալները ներկայացվում են 2011թ. մարդահամարի հիման վրա։
Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 891.4 հազար բնակիչ, ընդ որում Երևանում՝ 1 մլն 093.2 հազար բնակիչ: Գյուղական վայրերում բնակչության թիվը կազմում է 1 մլն 070.2 հազար մարդ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի հերթական մարդահամարը։ 2011 թվականին անցկացված վերջին մարդահամարի համաձայն՝ երկրի բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 18,9 հազար մարդ: