«Հայաստանի Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը Երևանում ակցիա կանցկացնի՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների:
Այս տարի «Հայաստանի Անմահ գունդ» ակցիան տեղի կունենա ոչ միայն երթի ձևաչափով։ Մասնակիցները կկարողանան հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին՝ Հաղթանակի զբոսայգում հավերժական կրակի մոտ բարձրացնելով Հայրենական մեծ պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարները:
Նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև Վանաձորում, Կապանում, Հրազդանում և Հայաստանի այլ քաղաքներում։
Նույն օրը՝ մայիսի 9-ին, ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «Հայաստանի Անմահ գունդ» կազմակերպությունը կցուցադրի «Պատերազմը հանուն հաղթանակի» վավերագրական ֆիլմը: Նախագիծը նվիրված է Մեծ Հաղթանակի 77-ամյակին, այն պատմում է այն գլխավոր իրադարձությունների և մարտերի մասին, որոնց մասնակցել են հայերը:
Ֆիլմը հայ վետերանների հիշողությունների հիման վրա նկարահանվել է Հայրենական մեծ պատերազմի մասին։
Միջոցառմանը հրավիրված են նաև մեծ հայրենականի վետերանները, դպրոցականներ և ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանները։ Սա Հայրենական մեծ պատերազմի մասին արդեն չորրորդ վավերագրական ֆիլմն է, որը պատրաստել է «Հայաստանի Անմահ գունդ» կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցելու համար կարելի է կապվել կազմակերպիչների հետ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 99 09 09 79. հեռախոսահամարով։